Հանդիպում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ում

📢 Ապրիլի 25-ին մեկնարկել է «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնությունը և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը: Նախաձեռնության այս տարվա կարգախոսն է «#Երկարակեցությունբոլորին»՝ նպատակ ունենալով ողջ կյանքի ընթացքում արժևորել պատվաստանյութերի դերն ու նշանակությունն առողջության և բարեկեցության համատեքստում:

 Նախաձեռնության շրջանակում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, այցելել են «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա», որտեղ տեղի է ունեցել հադիպում կենտրոնի այցելու տարեցների հետ:

 Քննարկման ընթացքում մասնագետները ներկայացրել են պատվաստումների դերն ու նշանակությունը, պատասխանել ներկաներին հուզող հարցերին, իսկ վերջում բոլոր ցանկացողները պատվաստվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.