Կայացել է Միջազգային առողջապահական կանոնների համակարգողների տարեկան հանդիպումը

Ս.թ. Հոկտեմբերի 17-19-ը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում՝ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում, կայացել է Միջազգային առողջապահական կանոնների համակարգողների տարեկան հանդիպումը, որին մասնակցել են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և Միջազգային առողջապահական կանոնների կայուն ներդրման պլանի մշակման հարցերը։ Լիլիթ Ավետիսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման և իրադարձության մասին  ստորոգելիական  հաղորդակցման գործընթացի վերաբերյալ զեկույց։

Միջազգային առողջապահական կանոնները (ընդունված 2005 թ.) Հայաստանում՝ որպես ԱՀԿ անդամ երկիր, ներդրվում են 2007 թ. սկսած, որի բոլոր 19 բաղադրիչները զարգացվել են միջազգային պահանջներին համապատասխան։

Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հայաստանի Հանրապետությունում Միջազգային առողջապահական կանոնների կայուն ներդրման ռազմավարական ծրագրի մշակման ուղղությամբ։ Միջազգային առողջապահական կանոնների ընդգրկումը փոփոխվել է ԱՀԿ-ի կողմից՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային գործոններով պայմանավորված վտանգներից մինչև «Բոլոր վտանգների» մոտեցում /all hazards/։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.