Խմելու ջրում շեղումներ չեն արձանագրվել

Հուլիսի 2-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ:

Նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ՝ մանրէաբանական և սանիտարաքիմիական (զգայորոշման ցուցանիշներ, մնացորդային ազատ քլոր, քլորիդներ, նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում իոն) լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար:

Նշենք, որ Քանաքեռ-Զեյթունի խմելու ջրի նմուշառումներ են իրականացվել նաև հուլիսի 3-ին և 4-ին:

Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:

Խմելու ջրերի նմուշառման աշխատանքներին զուգահեռ իրականացվել է նաև բակային համայցեր: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.