Գրանցամատյանների վարման վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կազմակերպման ընթացքում կիրառվող սանիտարական կանոնների համաձայն՝ անձնակազմի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության և COVID-19-ի դեմ պատվաստումային կարգավիճակի և բժշկական հակացուցումների վերաբերյալ գրանցամատյանները կարելի է վարել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով, քանի որ գործող իրավական ակտերում հատուկ պահանջ նշված չէ:
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում և պատճենը պահպանվում է, իսկ պատվաստման սերտիֆիկատը գրանցվում է գրանցամատյանում և պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին:
Միևնույն ժամանակ, հավելենք, որ ուժը կորցրած է ճանաչվել անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման գրանցամատյանի վարման պահանջը։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.